Ամենից լավ տունը

Ամենից լավ տունը

Հովհաննես Թումանյան

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ

Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում,

Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ

Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խրճիթում,

 Մի հին խրճիթում,

 Գետի եզերքին,

 Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.

«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.

Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,

Էս գորշ խրճիթն է,

Էս հին խրճիթն է,

Գետի եզերքին,

Ծառերի տակին։

Թո՛ղ գնամ շըրջեմ աշխարհից աշխարհ,

Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,

Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու

Էս գորշ խրճիթից,

Էս հին խրճիթից,

Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,

Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,

Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…

Ու հառաչելով ետ վերադարձավ

Էն գորշ խրճիթը,

Էն հին խրճիթը,

Գետի եզերքին,

Ծառերի տակին։

«Գտա՞ր, զավա՛կս», հարցըրեց մայրը,

Ուրախ, նայելով իր տղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,

Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,

Էս գորշ խրճիթն է,

Էս հին խրճիթն Է,

Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը:

Բանաստեղծության տղան շատ անհանգիստ, բարի, խելացի տղա էր: Մայրիկն էլ տղայի նման բարի, խելացի և շատ հոգատար էր:

  • Ի՞նչ երազանք ուներ տղան:

Տղան փնտրում էր ավելի լավ ու հարմարավետ տուն:

  • Նկարագրի՛ր տղայի խրճիթը:

Տղայի խրճիթը հին էր, գորշ էր, գտնվում էր գետի եզերքին, ծառերի տակին:

4. Նկարագրի՛ր քո տունը: Տեսանյութ պատրաստի՛ր քո տան մասին և տեղադրի՛ր

բլոգումդ:

Մեր տունը մեծ է, գեղեցիկ է, ունի երեք հարկ, գեղեցիկ այգի:

5. Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *