Հացի փշուրի մասին ավանդապատում

Հայերի, ինչպես և շատ ուրիշ ժողովուրդների մոտ, սկսած անհիշելի ժամանակներից, միշտ էլ հացի պաշտամունք է եղել: Նրանք երբ պատվավոր հյուր էին դիմավորում, միշտ նրան մատուցում էին աղ ու հաց, այն բարիքները, առանց որոնց հնարավոր չէ ապրել: Հայերը հացը համարել են սեղանի զարդ, սեղանի թագավոր: Հայաստանում ամենալավ ու ամենահարգված գործն էլ հացթուխի գործն է համարվել:

Ասում են՝ հացը չի կարելի հակառակ երեսի վրա դնել: Ասում են նաև, որ չի կարելի հացը գետնին գցել կամ գետնի վրա թողնել ընկած: Եվ ահա թե ինչու են դա ասում:

Հայկական հին զրույցը պատմում է, որ հենց մի փշուր հաց է ընկնում գետնին, այդ ժամանակ մարդկանց համարանտեսանելի մի հրշետակ է իջնում երկնքից և մի ոտքով կանգնում այդ հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնանտակ չընկնի: Այնպես որ գետնին ընկած յուրաքանչյուր փշրանքի վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Եվ քանի որ մեկ ոտքի վրա կանգնելը բավականին դժվար  ու հոգնեցուցիչ գործ է, մարդիկ պետք է օգնության շտապեն հրեշտակներին. անմիջապես գետնից վերցնեն ընկած հացը և բարձր տեղ դնեն:

Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել, մաքրվել կրակի բոցերի մեջ ու սրբացել:

Five little elves

Five little elves went out one day.-Հինգ փոքրիկ էլֆերը մի դուրս եկան

And hopped up into Santa’s sleigh.-Եվ ցատկեցին Սանտայի սահնակի մեջ

Santa Claus said “Ho ho ho ho!”-Սանտա Կլաուսն ասաց` Հո-հո-հո-հո

And four little elves fell in the snow.-Եվ չորս փոքր էլֆերը ընկան ձյան մեջ Continue reading

Առասպել լավաշի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավոր Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։

Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.

— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:

Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.

— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:

Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:

Ա. Խնկոյան Ճանճը

Խոնարհ ու հեզ
Մի հոգնած եզ,
Արորն ուսին,
Ճանճը պոզին
Մի իրիկուն
Գալիս էր տուն:

Մին էլ ճամփին
Մի ուրիշ ճանճ
Հենց նստածին
Ասաց. – Տո՛, մա՛նչ,
Էս եզան հետ
Որտեղի՞ց էդ:

Քիթը տնկած
Ճանճը ասաց.
— Մենք որտեղի՞ց.
Վարում էինք,
Վարատեղից:

խոնարհ — լսող, ենթարկվող, հնազանդ
հեզ — խելոք, հանգիստ, մեղմ, խոնարհ
արոր — հող վարելու գյուղատնտեսական գործիք
մանչ — տղա
վարատեղ — արտ, վարելու տեղ

  1. Շարունակիր  բլոգում պատմել առակը ։
  • Մի հոգնած եզ վարատեղից տուն էր գալիս: Պոզին մի ճանճ էր նստած: Ճամփին հանդիպում է մի ուրիշ ճանճի, նրանք սկսում են զրուցել: Ճանճը հարցնում է, թե որտեղից են գալիս: Իսկ մյուս ճանճը պատասխանում է, որ գալի է վարատեղից և կարևոր գործ էր անում:

English homework

1. There’s a car under the chair.2. There are books on the bookshelf.
3. There’s a computer on the table.4. There’s a book  in the drawer. 
5. There’s a ball on the chair.6. There’s a toy under the wardrobe.
7. There’s a teddy bear in the drawer.8. There’s skateboard   under the bed.

It is a sunny day. There are a lot of people at the zoo. Mike and
Jane are at the zoo, too. They are with their mother and father.
They are watching the animals. The lion is sleeping, the monkey
is eating a banana, the bears are playing, the kangaroo is
jumping. They are very funny. Mike and Jane like animals. They
go to the zoo at weekends.

Write out the new words and make up sentences.

people-մարդիկ

weekend-շաբաթվա վերջ, շաբաթ, կիրակի

watch-դիտել, նայել

People go to the zoo at weekends.

I like watching cartoons.

Լրացուցիչ առաջադրանք

Fill in on, at, in.

  1. Ted and Jane play on the carpet.
  2. John’s mother works at school.
  3. Pupils sit on the benches and
    chat after classes.
  4. Mary is good in English.
  5. Children play outdoors in
    summer.

Արևից այն կողմ

Այսօր մենք գնացել էինք Պլանետարիում: Այն գտնվում է Անգլիական այգում: Դա մի մեծ գունդ է, որի մեջ մտնում են մարդիկ: Այնտեղ ցուցադրում են տիեզերքի մասին մուլտֆիլմեր: Նրանցից մեկը մենք դիտեցին: Ես ֆիլմից իմացա նոր տեղեկություններ: Օրինակ` ես իմացա, որ թռչունները թռնում են տաք երկրներ: Ես իմացա նաև, որ կետերը լողում են տաք ջրերոմ: Ես մուլտֆիլմից գիտեի, որ տիեզերքում կա սև անցք: Այն ունի ձգողականություն: Ես առաջին անգամ էի այնտեղ: Եվ շատ հետաքրքրեց ինձ:

Խնդիրներ թթվի մասին

Թթվի համար մայրիկը գնեց 2 կգ վարունգ, 4 կգ ծաղկակաղամբ, 2 անգամ շատ կաղամբ: Վարունգը արժի 400 դրամ, ծաղկակաղամդը 350 դրամ, իսկ կաղամբը 300 դրամ: Որքա՞ն ծախսեց մայրիկը:


Սեղանին կար թթվով լի երկու տարա։ Առաջինի մեջ կար 8 հատ թթու վարունգ, իսկ մյուսի մեջ 2֊ով շատ։ Քանի՞ վարունգ կա երկու տարաներում միասին։

Սեղանին կար երկու թթվի տարա, մեկում 10 լ ջուր, իսկ մյուսում՝ 8 լ ։ Յուրաքանչյուր տարայում ավելացրեցին 5 կգ աղ։ Միասին ինչքա՞ն աղ ավելացրեցին երկու տարաններում:

Գայլն ու կատուն

Հեղինակ՝ Աթաբեկ Խնկոյան

Գայլն անտառից
Փախավ գեղը.
— Նեղն եմ, նեղը,
Ասավ կատվին,
Ասլան բալա,
Քո հոր պատվին
Մի ճար արա:
Մի տես հլա,
Որսորդ ու շուն,
Թազի, թուլա
Միսս են կրծում,
Ինձ հալածում:
Ա՛յ կտրվի
Դրանց հոտը,
Մի մարդ ցույց տուր
Պահվեմ մոտը:
— Ա՛յ ցեղակից, — գոչեց կատուն,
Գնա մտիր Մարոյենց տուն.
Նա չափազանց բարի կին է:
— Ես էլ գիտեմ, որ անգին է,
Բայց որ նրա հորթն եմ կերել…
— Բկիդ կանգներ, լավ չես արել:
Ա՛յ Դավթի մոտ կուզե՞ս կանչեմ:
— Նրանցից էլ ես կամաչեմ,
Հենց ամառը
Կերա Դավթի փոքրիկ գառը…
— Ո՞ւմ ասեմ էլ…
Հա, մեր Զաքին:
— Էս գարնանն էլ
Նրա մաքին…
— Ո՞վ մնաց էլ,
Հա՜, երեցը:
— Էս աշնանն էլ
Նրա էծը…
— Ա՛յ, դու ուտես
Չոռի մեծը:
Քանի՞սն եղավ
Հի՜նգը… վե՜ցը…
Ա՛յ անամոթ,
Ի՞նչ երեսով
Դու գյուղ մտար,
Ի՞նչ է, ուրիշ
Տեղ չգտա՞ր:
Գյուղն հիմա՞ր է,
Որ թշնամուն
Պատսպարե:
Ով ինչ բրթի,
Էն կխրթի:

Continue reading