Կաքավ

Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու

կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում:

Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

Continue reading

Ամենից լավ տունը

Ամենից լավ տունը

Հովհաննես Թումանյան

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ

Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում,

Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ

Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խրճիթում,

 Մի հին խրճիթում,

 Գետի եզերքին,

 Ծառերի տակին։

Continue reading

Արևը

Ամեն օր Արևը դուրս է գալիս, լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն էլ լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է։ Նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Continue reading

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ․ Ճանապարհորդություն դեպի Լուսին

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:

Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում` եկեղեցին հեռացնեն, որ հանգիստ ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.

-Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…

Continue reading

Երկու բահ

                        

Ծերունին միևնույն երկաթի կտորից երկու բահ էր շինել։ Բահերը որոշ ժամանակ դրված էին մառանում։ Այդ ընթացքում  նրանք բավականին մտերմացան։ Շուտով ծերունին մի բահը տարավ՝ արտում աշխատելու, իսկ մյուս բահն այդպես էլ թողեց մառանում։

Անցավ երկու ամիս։ Մի օր էլ արտում աշխատած բահը բերեցին ու դրեցին մառանում մնացած բահի կողքին։ Ընկերները նորից հանդիպեցին։ Աշխատող բահն արծաթի պես փայլում էր, իսկ անգործ բահը սևացել էր ու ժանգոտել։

-Ասա՛, խնդրեմ, ինչի՞ց է, որ դու այդպես փայլում ես, – նեղսրտած հարցրեց ժանգոտած բահն իր ընկերոջը, -պատասխանեց փայլուն բահը։ – Եթե դու սևացել ես ու ժանգոտել, դա նրանից է , որ անգործ ես մնացել։ Մի՛ վշտացիր, ընկե՛րս, հաջորդ անգամ դու կգնաս արտում աշխատելու։

Continue reading

Ինչու՞ է երկինքը կապույտ

Ինչու՞ է երկինքը կապույտ

Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերև՝  երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն,  ճիշտ ժամանակն է իմանալու․ ինչո՞ւ է երկինքը կապույտ։

Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ,  մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։ Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր  երանգներ է  ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն․․․

Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։

Continue reading

Աշուն

Արդեն աշուն է: Եղանակը ցրտել է: Այն թռչուններն, որոնք չեն դիմանում ցրտին հրաժեշտ են տալիս աշխարհին: Տերևները պոկվել են ճյուղերից և թափվել առվակի մեջ: Անտառի ծառերը գույնզգույն շորեր են հագել, թվում է թե անտառում հրդեհ է: Քամին ծառից պոկված տերևներին քշում էր տարբեր կողմեր: Իրեն գործ էր ճարել:

Իմ ընկեր

Իմ ընկերուհու անունը Վիկա է:Նրա սիրած գույնը նարջագույնն է : Նա սիրում է լողալ, նրա աչքերը շականակագույն է : Նա շատ գեղեցիկ աղջիկ է : Նրա մազերի գույնը բաց շականակագույն է: