Կաքավ

Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու

կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում:

Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.

– Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում,

որ քո հրամանները լսենք:

Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.

– Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:

Կաքավը լռեց:

Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում:

Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.

Թագավորն ապրա՛ծ կենա,կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ

չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:

Արծիվն ասաց՝ թող երգի՛:

Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.

– Կըղա՜, կըղա՜:

Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.

– Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:

Հարցեր և առաջադրանքներ

1. Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).

ականջ չունենալ -չլսող

գանգատ անել -բողոքել

երգի հետ գլուխ չունենալ -չսիրել

խնդիրքի գնալ -խնդրել

2. Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա

երևում է:

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու

կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում:

3. Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում,

որ քո հրամանները լսենք:

  1. Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:

Կաքավը բարի էր և շատ էր սիրում երգել:

  • Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:

Իմ կարծիքով կաքավը երգում էր բնության մասին:

6. Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:

Եթե թռչունները չերգեն, ծառերի բոլոր մրգերը քաղցր չեն լինի:

  • Նամակ գրի՛ր արծիվ արքային:

Բարև, արծիվ արքա: Քեզ է գրում Արփի Փաշինյանը: Ուզում եմ հարցնել, թե ինչու դու երաժշտություն չես սիրում: Երաժշտությունը բարիացնում է բոլորին, օգնում է ծառերին, որ պտուղները քաղցրահամ լինեն:

Ես քեզ խորհրուրդ եմ տալիս, որ չլսես մյուս թռչուններին և խելացի որոշում կայացնես:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *