Արևը

Ամեն օր Արևը դուրս է գալիս, լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն էլ լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է։ Նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

 

Դո՛ւրս  գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

Խավար-մութ

Անդրադարձնել-փոխանցել

  1. Գրի՛ր հոմանիշ բառեր.

Արեգակ-արփի, արև

ջերմություն-տաքություն

խավար-մութ

  • Գիշերը երկնքում  ի՞նչ ես տեսնում.

Գիշերը երկնքում ես տեսնում եմ լուսին և աստղեր:

  • Լուսինը երկնքում  ի՞նչ  է անում.

Արեգակի լույսը փոխանցում է մեզ:

  • Աստղերը երկնքում  ի՞նչ են անում.

Երկնքում աստղերը փայլում են:

  • Շարունակի՛ր.

Իրականում մեր երկրագունդ ը պտտվում է արևի շուրջ:

Եթե Արեգակը  չլինի, երկրի վրա ամեն ինչ կսառչի:

Երբ մեզ մոտ  մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *